Երեկ մեզ հայտնի դարձավ, որ Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը ՀՀ ոստիկանության անձնագրերի եւ վիզաների վարչությունից արդեն տեղեկանք է վերցրել եւ պատրաստվում է առաջադրվել թիվ 1 ընտրատարածքում (Ավան): Այս փաստը մեր թղթակցի հետ զրույցում հաստատեց ինքը՝ գլխավոր մարքսիստը։ Ըստ մեր տեղեկությունների, սակայն, Դավիթ Հակոբյանն առաջադրվելու վերջնական որոշում դեռ չի կայացրել, քանի որ ընտրությունների համար դեռ փող չի ճարել։ Սույն տեղեկությունը եւս գլխավոր մարքսիստը չհերքեց։ Նա ասաց, որ իր առաջադրման հարցը պետք է որոշվի կուսակցության պլենումի ժամանակ, որը դեռ չի կայացել։ «Պլենումը կորոշի, թե որքանով է հարմար ընտրական երկու մարաթոնի մասնակցելը»,- հայտարարեց Դավիթ Հակոբյանը՝ հիշեցնելով, որ ինքը նաեւ ՀՀ նախագահի թեկնածու է առաջադրվելու։
«Հայկական ժամանակ»