Լրահոս
Օրվա լրահոսը

Կազմակերպիչները շատ լավ իմացել են, որ Հանրապետության հրապարակում հրդեհի վտանգ կա

Հոկտեմբեր 16,2012 10:56

Պարզվում է, փուչիկների պատմությունը ոչ մեկի համար դաս չի եղել. այս անգամ էլ «Էրեբունի-Երեւան»-ի կազմակերպիչ «Շարմ» ընկերությունը որոշել է, որ հրավառությունը պետք է շենքերի տանիքներից լինի՝ ավելի ճոխ էֆեկտ ստանալու համար։ Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում ասել է «Շարմ» ընկերության գործադիր պրոդյոաեր Ռուբեն Թորոյանը։ Նա հայտնել է նաեւ, որ հրավառության նյութերը բերվել են Չինաստանից։ Բնականաբար, Չինաստանն ընտրվել է միայն մեկ չափանիշով՝ մատչեփության։ Հիշեցնենք, որ ՀՀԿ-ականները գազով փուչիկներ պատվիրելիս նույնպես առաջնորդվել են «ավելի էժան» սկզբունքով, նրանց առաջարկվել է 1000 դրամանոց անվտանգ ու 100 դրամանոց վտանգավոր փուչիկներ, եւ նրանք ընտրել են երկրորդը։ Իհարկե, Թորոյանը մեր թղթակցին վստահեցրել է, որ Չինաստանից հրավառության նյութեր են պատվիրում աշխարհի բոլոր ծայրերից՝ ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, բայց չէ՞ որ էժանից էժանն էլ կա։ Ընդ որում, կազմակերպիչները շատ լավ իմացել են, որ հրդեհի վտանգ կա։ Ինչպես մեր թղթակցին հայտնել է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության Երեւանի վարչության ղեկավար, գնդապետ Մուշեղ Ղազարյանը, իրենք նախօրոք ավազով լի պարկեր են տեղադրել տանիքներին, եւ հրշեջները կազմուպատրաստ կանգնած են եղել (ականատեսների վկայությամբ՝ հրշեջները բավական ուշ են հասել եւ մարել կրակը): Փաստորեն, ՀՀ ԱԻՆ-ում, Երեւանի քաղաքապետարանում, «Շարմում», հնարավոր խնդիրների մասին քաջատեղյակ լինելով հանդերձ եւ շատ լավ իմանալով, որ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցի ու տրանսպորտի եւ կապի նախարարության շենքերի տակ հազարավոր մարդիկ, փոքրիկ երեխաներ են խմբված լինելու, որոշել են, որ հրավառությունը պետք է կազմակերպվի հենց այդ երկու շենքի տանիքներից, քանի որ այդպես, ըստ նրանց, ավելի «ճոխ» էր։ Ըստ ականատեսների, հրավառության մասնիկներից մեկը հյուրանոցի շենքից կորագծով ընկել է ցած՝ դեպի ժողվուրդը եւ, բարեբախտաբար, որեւէ մեկի չի վնասել: Այս կապակցությամբ էլ «Շարմ» ընկերության գործադիր պրոդյուսերն ասել է. «Հրավառության որոշ մասնիկներ ցած էին իջել, քանի որ դա հատուկ էֆեկտ էր»։

Հ.Գ. Ռուբեն Թորոյանը հայտնել է մեր թղթակցին, որ «Էրեբունի-Երեւան»-ի հրավառության նյութերի ինքնարժեքը կազմել է 12-15 հազար դոլար, իսկ Չինաստանից Հայաստան տեղափոխման ծախսը, դրանք գործի գցող

մասնագետների, երաժշտությանը համապատասխանեցնողների վարձավճարներն էլ եթե գումարենք, այդ թիվը եռապատկվել է:

«Հայկական ժամանակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031