Իտալիայի նախկին վարչապետ, «Միլան» ֆուտբոլային ակումբի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին Պորտո-Ռոտոնդոյում գտնվող իր «Չերտոզա» առանձնատունը, որտեղ բազմաթիվ «սեքս երեկույթներ» է կազմակերպել, վաճառել է անշարժ գույքի առք ու վաճառքի պատմության մեջ ռեկորդային թանկ՝ 470 միլիոն եվրոյով:
Իտալական ԶԼՄ-ները գրում են, որ առանձնատան տարածքում կա հունահռոմեական ոճով ամֆիթատրոն, ֆուտբոլի խաղադաշտ, կղզիով արհեստական լիճ, անգամ՝ արհեստական հրաբուխ, որը կառուցվել է Բեռլուսկոնիի պատվերով, ստորգետնյա թունել, որտեղից կարելի է դուրս գալ բաց ծով:
Լրատվամիջոցները տեղեկացնում են նաեւ, որ առանձնատունը գնել է նախկին ԽՍՀՄ-ի կազմից դուրս եկած երկրի ղեկավար, որի անունը չի հրապարակվում:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ