Իսրայելի Էյլաթ քաղաքում ընթացող շախմատի Եվրոպայի կանանց 17-րդ ակումբային առաջնության 4-րդ եւ 5-րդ տուրերում Երեւանի «Միկան» կարեւոր հաղթանակներ է տարել եւ նկատելիորեն բարելավել է դիրքերը՝ ութ թիմերի պայքարում 6,0 միավորով բարձրանալով մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական: Այսօր, նախավերջին տուրում մեր աղջիկները ուժերը չափելու են «Ashdod»-ի հետ, որը նրանցից ետ է մեկ միավորով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ