«Վաշինգթոնն ակնկալում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հերթական հանդիպումը արդյունավետ կլինի և դրա արյունքում կստորագրվի հաշտության համաձայնագիր », -Բաքվում, ճեպազրույցի ժամանակ ասել է Եվրոպայի և Ասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալի օգնական Էրիկ Ռուբինը: Հայտնում է «Ռեգնում» լրատվական գործակալությունը:
«Մենք հավատում ենք, որ նախագահների ապագա հանդիպումը կարող է օգտակար լինել և որ այն կավարտվի հաշտության համաձայնագրի ստորագրմամբ », – ասել է Ռուբինը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի օդանավակայանի բացմանը` Էրիկ Ռուբինը դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ավելի վաղ արած հայտարարությանը, որում համանախագահները միակողմանի միջոցառումներին, որոնք կարող են վնասել բանակցային գործընթացին, դեմ են հանդես եկել:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ