«Նյու Յորք դեյլի նյուզ» թերթը գրում է, որ հնդիկ ռեժիսոր Շեկհար Կապուրն ասել է, որ ցանկանում է 1915թ. Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանել:
«Մեկնում եմ Երևան: Հնդկաստանում կա՞ հայկական համայնք: Գնում եմ Հայաստան 1915-ի ջարդերն ուսումնասիրելու և հետագայում դրա վերաբերյալ հավանաբար ֆիլմ կնկարահանեմ», – Թվիթերի իր էջում գրել է Կապուրը:
Հիշեցնենք, որ սեպտեմբերին Շեկհար Կապուրը «Դեյլի պիոներ» թերթին արդեն պատմել էր Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ նկարահանելու իր ցանկության մասին:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ