Այսօր տեղի է ունեցել ԲՀԿ խորհրդարանական խմբակցության նիստ: Այդ մասին Aravot.am-ին տեղեկացրեց խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Նիստը վարել է տիկին Զոհրաբյանը: ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը չի մասնակցել: «Քանի որ մենք արդեն հայտարարել ենք, որ մասնակցելու ենք խորհրդարանական քառօրյայի աշխատանքներին՝ քննարկվել են զուտ աշխատանքային հարցեր: Որեւէ արտառոց հարց խմբակցության նիստում չի քննարկվել»,- ասաց տիկին Զոհրաբյանը:
Ն. Գ.