Արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի՝ կալանքի ժամկետը հոկտեմբերի 3-ին Ազգային անվտանգության ծառայությունը դարձյալ երկարացրել է 2 ամսով:
Հիշեցնենք, որ Ս.Հովհաննիսյանի նկատմամբ հուլիսին էր ընտրվել առաջին անգամ կալանքը:Սա թվով երրորդ անգամն էր:
Ս.Հովհաննիսյանը ցուցմունք է տվել:
ԱԱԾ-ն կասկածում է նրան այլ դատապարտյալի միջոցով՝ ԱՆ «Արթիկ» ՔԿՀ-ում պահվող Ջամալ Սլոյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու «մտադրության» համար:
Կարդացեք նաև
Aravot.am-ի տեղեկություններով Ս.Հովհաննիսյանի եւ «այլ դատապարտյալի» հետ կազմակերպվել է առերեսում եւ Ս. Հովհաննիսյանը չի ընդունել իրեն վերագրվածը: