Ճապոնացի Կիմուր Ձիրոեմոն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում՝ որպես Երկիր մոլորակի ամենածեր տղամարդը: Այսօր նա դարձավ 115 տարեկան և 179 օրեկան: Կիմուրն ունի 7 երեխա, 14 թոռ, 25 ծոռ և 13 ծոռորդի։ Ո՞րն է նրա երկարակեցության գաղտնիքը հարցին, ռեկորդակիրը պատասխանել է .«Որքան էլ համեղ լինի ուտեստը, միշտ պետք է չափավոր ուտել»:
Պեվերել անունով բրիտանացի հոգևորականը 10 ֆուտն է նվիրում յուրաքանչյուր հավատացյալի, որը հաճախում է իր մատուցած պատարագին:
Կոմունիզմի գլխավոր հիմնադիրներից մեկը` Կարլ Մարքսը, երբեք չի եղել Ռուսաստանում:
Մարդկության 50 տոկոսը առաջին անգամ համբուրվում է 14 տարեկանը չբոլորած:
Գետաձիերը ծննդաբերում են ջրի տակ: