Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Փաստորեն կոլումբացիները շուռ տված հայեր են». Ֆեյսբուքի նոր թեման

Հոկտեմբեր 15,2012 17:56

Երգչուհի Շակիրայի քայլը մեծ աղմուկի պատճառ է դարձել: Բաքվի Crystal Hall-ում կայացած համերգի ժամանակ նա բարձրացրել է Հայաստանի դրոշը, բայց մի շտապեք զարմանալ. երգչուհին իրականում բարձրացրել է իր հայրենի երկրի՝ Կոլումբիայի, դրոշը (դեղին, կապույտ, կարմիր), սակայն պատահաբար այն գլխիվայր շրջված է պահել, ինչը դարձել է ադրբեջանական ԶԼՄ-ների փնովման պատճառ:

Բայց արդյո՞ք այդ ամենը պատահականություն էր. կարծիքները տարբեր են, ֆեյսբուքը քննարկում է թեման. «Միգուցե Շակիրան բոլորովին էլ ակամա չի արել այդ քայլը, այլ միանգամայն մտածված եւ հաշվարկած, ինչպես օրինակ «Մի վշտանա» վրացական հայտնի ֆիլմում»: Ֆեյսբուքյան օգտատեր Դավ Ղամբարյանը գրել է՝ «Տենաս ի՞նչի վրա եք ուրախանում… Հա հիմա մարդը թարս ա բռնել պահի տակ…Հետո ի՞նչ… Շակիրան, ո՞վ գիտի, սկի Հայաստանի տեղը չգիտի քարտեղի վրա… Ձեզ էլ էժան փրփուր լինի,կախվեք…», Սիր Աղաբաբյանն էլ ողջունելով Շակիրայի քայլը գրել է. «Ճիշտ էլ արելա», իսկ Սուրեն Գրիգորյանը փորձել է կատակել. «Փաստորեն կոլումբացիները շուռ տված հայեր են», – գրել է նա: Մկրտիչ Խաչատրյանն էլ հղում տալով լրատվական կայքերից մեկին՝ գրել է. «Գոնե խիղճ ունեցեք, վերնագիրը հարցականով գրեք» 🙂 :

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031