Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ մամուլի խոսնակ. Խեղումներ ունեցող զինվորներն են դիմում ինքնասպանության

Հոկտեմբեր 15,2012 17:51

Նախորդ տարի զինված ուժերում հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում 11 մահացության դեպք է գրանցվել, 9 հոգի մահացել են կանոնադրական հարաբերությունների խախտման արդյունքում, 6-ը` դժբախտ պատահարի, 3-ը` անվտանգության կանոնների խախտման, մեկ դեպքի պատճառները հայտնի չեն , 10 -ը ինքնասպանություն են գործել, դիտավորյալ սպանության մեկ դեպք է գրանցվել , 2 հոգի մահացել են առողջական խնդիրների պատճառով: Այս տվյալները տեղ են գտել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի վերջերս հրապարակած տարեկան զեկույցում:

Այսօր Aravot.am-ը ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանից հետաքրքրվեց բանակում ընդհանուր առմամբ 40 մահվան դեպքը մեկ տարում մտահոգիչ չէ՞: «Կոնկրետ այդ տվյալները չեն համապատասխանում իրականությանը: Պետք է ասեմ, որ այս տարի միջադեպերի մասով ունենք 10-20 տոկոսով նվազում: Նմանատիպ դեպքերի աճ այս տարի չունենք, ունենք պահպանում»,- ասաց պարոն Հովհաննիսյանը` դժվարանալով նշել, թե քանի մահացության դեպք է գրանցվել 2011-ին:

Ըստ նրա, զինվորները ինքնասպանության են դիմում սոցիալական, հոգեբանական հոգեվիճակից ելնելով, ինչը, ըստ նրա, երբեմն կախված էլ չէ բանակից. «Ծանր դեպքեր են, չեմ ցանկանում մեկնաբանել, բայց չեմ կարծում, որ 20 օրվա ծառայած զինվորին բանակում այն աստիճանի հասցրած լինեն, որ ինքնասպանություն անի: Ուրեմն մարդու պատկերացումների, ընկալումների խեղումներ կան այդ գործընթացներում»:

Պարոն Հովհաննիսյանն ասաց, որ բանակում մահացության դեպքերի մասով իրենք ամբողջական տեղեկություն կտրամադրեն առաջիկայում:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031