«Սրան պետք է նորմալ վերաբերվել: Այս ամենում պետք չէ սենսացիաներ փնտրել»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով այսօր առավոտյան տարածված այն տեղեկությանը, որ քաղաքաշինության ԲՀԿ-ական նախկին նախարար Վարդան Վարդանյանը հրավիրվել է ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչություն, ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը:
Տիկին Զոհրաբյանը հիշեցնում է գլխավոր դատախազի մամուլի խոսնակի օրերս արած այն հայտարարությունը, որ պարոն Վարդանյանը որեւէ քրեական գործով չի անցնում: «Ես կարող եմ ենթադրել, որ պարոն Վարդանյանը հրավիրվել է որպես նախկին նախարար, որոշակի հարցերի շուրջ նաեւ նրա տեսակետը լսելու: Իսկ որ պարոն Վարդանյանն ասելիք ունի Ազգային գրադարանի հետ կապված, ինչի շրջանակներում էլ հրավիրվել է հարցաքննություն, ես դրանում միանշանակ վստահ եմ»,- ասաց տիկին Զոհրաբյանը, վստահեցնելով, որ նաեւ կուսակցության առաջնորդն է ամենայն ուշադրությանբ հետեւում այս գործընթացին. «Եվ եթե մենք տեսնենք, որ որոշակի մտահոգիչ խնդիրներ կան կամ խնդիրներ, որոնք իրավական հարթությունից դուրս են, բնականաբար, անպայմանորեն կարձագանքենք: Վարդան Վարդանյանը, վստահ եմ, ասելիք ունի այս գործերի հետ կապված»:
Ինքը՝ Վարդան Վարդանյանը, հեռախոսազանգերին չի պատասխանում:
Կարդացեք նաև
Նաիրա Զոհրաբյանի հետ զրույցի այլ մանրամասները՝ կարդացեք վաղվա տպագիր «Առավոտում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ