Երեւանի «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի, Աբովյանի եւ Աշտարակի քաղաքային մարզադաշտերում շարունակվում են ֆուտբոլի «Վարչապետի գավաթ 2012» մրցաշարի հանդիպումները, որոնց մասնակցում են բացառապես պետական կառավարման մարմինների աշխատակիցներից կազմված թիմերը:
Խմբային մրցաշարի 5-րդ մրցափուլում, Առողջապահության նախարարությունը հինգ անպատասխան գնդակ անցկացրեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դարպասը, Պաշտպանության նախարարությունը 4:1 հաշվով պարտության մատնեց ՀՀ դատախազությանը, Տարածքային կառավարման նախարարությունը առավելության հասավ Ֆինանսների նախարարության նկատմամբ` 3:0, Տրանսպորտի եւ կապի նախարարությունը 0:6 հաշվով զիջեց Մշակույթի նախարարությանը, ՀՀ ոստիկանությունն ու Կրթության եւ գիտության նախարարությունը մեկական գնդակ փոխանակեցին, իսկ Կառավարությունը համառ պայքարում հաղթեց Արտակարգ իրավիճակների նախարարությանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև