Լրահոս
Օրվա լրահոսը

Էդվարդ Միլիտոնյան. Դավիթ Գասպարյանը պիտի ամոթ ունենա

Հոկտեմբեր 15,2012 16:54

 Aravot.am-ը Մշակույթի նախարարության գրահրատարակչական գործի գործակալության պետ Էդվարդ Միլիտոնյանից հետաքրքրվեց` ի վերջո ի՞նչ պատճառով է Դավիթ Գասպարյանի ձեւակերպմամբ՝ արգելանքի տակ դրվել չարենցագետի կազմած «Գիրք մնացորդացը»:

«Ի՜նչ արգելանք, գրականագետը բառերը պետք է ճիշտ օգտագործի… Չարենցն ունի ժառանգներ, ժառանգնե՛րն են բողոքել: Եվ հետո դա արգելանք չէ, տպաքանակի մի մասը թանգարանին է հանձնված, ինչպես Չարենցն է կտակել, եթե ինքը (Դավիթ Գասպարյանը.- խմբ) խոսում է նման բաներ, ուրեմն իրեն կպատասխանվի ինչպես հարկն է, ինքը պիտի ամոթ ունենա: Ինքն ուղղակի խայտառակ է արել Չարենցին»,- ասաց պարոն Միլիտոնյանը:

Նա նաեւ շեշտեց. «Չարենցը գրել է որոշ բանաստեղծություններ, որոնք տպագրելու համար չեն, վերնագրում էլ գրել է «Ազդ», իսկ Դավիթ Գասպարյանը «ազդ»-ը վերցրել դարձրել է «ազգ», բանաստեղծություններն էլ հրատարակել: Այսինքն՝ Չարենց բանաստեղծի հեղինակային իրավունքը եւ հիշատակը ինքը պղծել է»:

Միլիտոնյանը Aravot.am-ին հայտնեց, որ Չարենցի ժառանգները պնդում են, թե Դավիթ Գասպարյանը գրքի առաջաբանում վիրավորել է մեծ գրողներին՝ Իսահակյանին, Գեւորգ Էմինին եւ այլոց ու ասել բաներ, որի իրավունքը չուներ. «Դավիթ Գասպարյանն ո՞վ է, որ իրեն Չարենցից բարձր համարի ու իբր լավություն անի Չարենցին: Բանաստեղծի ընտանիքը վիրավորված է: Իբր Չարենցին միասեռականությունից, թե չգիտեմ ինչից ուզել է փրկել, բայց ավելի խայտառակ բաներ է արել…Ի դեպ, ինքը այդքան գիրք ունենալով, ասում է որտեղից են գրքերը վաճառվում: Այ սա էլ է հարց…»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031