Հոկտեմբերի 15-ին իջեւանցի 15-ամյա մի տղա փորձել է ինքնասպանություն գործել: Նա սկզբում նետվել է ավտոմեքենայի առաջ, սակայն վարորդին հաջողվել է արգելակել, խուսափել վթարից: Այնուհետեւ պատանին նետվել է Աղստեւ գետի կամուրջներից մեկից, սակայն լուրջ վնասվածքներ չի ստացել:
Ներկայումս տղան իր տանը քնած է:
Իջեւանի ոստիկանությունից տեղեկացանք, որ վաղը պատանուն ուղարկելու են Երեւան՝ հոգեբուժական փորձաքննության:
Կարդացեք նաև
Իջեւանի մեր աղբյուրները հայտնում են, որ պատանին խաղային ավտոմատում շատ գումար է տանուլ տվել, ինչի պատճառով փորձել է ինքնասպան լինել:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ