«90-ականների եւ 2000-ականների սկզբին բանակում եղած սննդի որակի ցուցանիշները շեշտակի բարձրացել են: Սրա համար որեւէ ուսումնասիրություններ պետք չեն: Բանակում տարեցտարի սննդի որակի եւ այլ ցուցանիշների բարձրացման ուղղությամբ հսկայական աշխատանքներ են տարվում»,– բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու վերաբերյալ հարցին այսօր ասուլիսում այսպես պատասխանեց ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ առաջարկելով այդ խնդրին վերաբերող հարցերն ուղղել քննչական ծառայությանը: «Սա մի թերություն էր, որը, ի դեպ, պաշտպանության նախարարությունը չկոծկեց , նույնիսկ մենք նպաստեցինք դրա բացահայտմանը, որ այլեւս նման բան չկրկնվի»,- հավելեց ՊՆ մամուլի խոսնակը:
Անդրադառնալով ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գնումների և մատակարարումների հետ կապված հարցերը համակարգող գեներալ Արշալույս Փայտյանին վերաբերող մամուլի տեղեկություններին, թե նա արտերկիր է մեկնել՝ բուժվելու, պարոն Հովհաննիսյանն ասաց, որ նրանից տեղեկություն չունեն. «Գեներալ Փայտյանը զինված ուժերում չի ծառայում, մենք նրա գտնվելու վայրի մասին տեղեկություն չունենք: Անկախ ամեն ինչից, երբ նման միջադեպեր են լինում, որոշակի լուրեր սկսվում են չափազանցվել, որովհետեւ թեման գայթակղիչ է»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարդացեք նաև