Թուրքիան ոչ մի կասկածելի բան չի հայտնաբերել հայկական օդանավում և թույլ է տալիս, որպեսզի այն շարունակի իր չվերթը: Հաղորդում է «Հյուրիեթ դեյլի նյուզ»-ը`հիմնվելով Թուրքիայի փոխվարչապետ Բուլենթ Հարինչի խոսքերին:
«Հայկական օդանավը տանում էր 4 տոննա սնունդ», – Թվիթերում գրել է արդարություն և զարգացում կուսակցության փոխնախագահ Օմեր Չելիքն, – «Վայրէջք կատարելու մեր պահանջը չծրագրված բեռներ փոխադրող ինքնաթիռի ստուգման ստանդարտ գործընթաց էր»:
Այսօր առավոտյան Երևանից Հալեպ մեկնող ինքնաթիռը Թուրքիան իջեցրել էր անվտանգության նկատառումներով ստուգում անելու համար:
Կարդացեք նաև