Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Սիվիլիթասի» գործով հարցաքննության կանչված անձինք չեն ներկայացել ԱԱԾ

Հոկտեմբեր 15,2012 16:19

«Սիվիլիթաս»-ի հիմնադիր Վարդան Օսկանյան

Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) «Սիվիլիթաս» հիմնադրամի խորհրդի ներկա եւ նախկին չորս անդամներին այսօր հրավիրել էր հարցաքննության ծառայության քննչական վարչությունում փողերի լվացման հատկանիշներով քննվող քրեական գործի շրջանակներում: Սակայն հրավիրվածներից ոչ մեկը չի ներկայացել ԱԱԾ: Այս մասին «Ազատություն» ռադիոկայանին տեղեկացրեցին «Սիվիլիթաս» հիմնադրամից:

Խորհրդի ներկայիս նախագահ, Գյումրիի «Գալա» հեռուստաընկերության սեփականատեր Վահան Խաչատրյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում իր եւ խորհրդի մյուս անդամ` Կարինե Հարությունյանի բացակայությունը զբաղվածությամբ բացատրեց: Խաչատրյանը ասաց` ծանուցագիրը ուշ (ուրբաթ օրն) են ստացել, չեն հասցրել քննչական մարմնին տեղեկացնել երկուշաբթի օրվա իրենց ծրագրերի մասին: «Գալա»-ի սեփականատերը առաջին իսկ հրավերի դեպքում պատրաստվում է պնդել, որ ավելի վաղ տված իր ցուցմունքները խեղաթյուրվել են:

Խոսքը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի խորհրդարանի ամբիոնից արած այն հայտարարության մասին է, որ գործում առկա են «Սիվիլիթաս» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդ անդամներից ցուցմունքներ, որով ապացուցվում է, թե վերջինները տեղյակ չեն եղել, թե Հանթսմանները Օսկանյանի հաշվեհամարին բարեգործության նպատակով 530 միլիոն դրամ են փոխանցել:

«Ես եւ Կարինե Հարությունյանը տեղյակ ենք չենք եղել փոխանցումից, որովհետեւ այդ ժամանակ դեռեւս խորհրդի անդամ չենք եղել», – «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Սիվիլիթաս»-ի խորհրդի ներկայիս նախագահը:

«Գալա»-ի սեփականատիրոջ կարծիքով` գլխավոր դատախազը հենց իրենց ցուցմունքի վրա է հղում կատարել:

«Նախորդ անգամ հարցրել են, թե արդյոք մենք տեղյակ ենք եղե՞լ գործարքից, որը կատարվել է Վարդան Օսկանյանի եւ Հանթսմանի միջեւ: Ես պատասխանել եմ, որ գործարքից տեղյակ չեմ եղել, բայց բանից պարզվեց, որ երբ գլխավոր դատախազը ԱԺ-ում ներկայացնում էր խնդրո առարկան, այսպես ասած, մի քիչ նենգափոխվեց եւ կատարվեց մանիպուլյացիա, եւ գլխավոր դատախազի ասածից ստացվեց, որ մենք տեղյակ չենք, որ Վարդան Օսկանյանի հաշվին եղել է այդ գումարը: Սա կոչվում է պարզ մանիպուլյացիա` ինֆորմացիայով», – ասաց Խաչատրյանը:

Աստղիկ Բեդեւյան

«Ազատություն» ռադիոկայան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031