Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստի հարցը հասավ Եվրոպա

Հոկտեմբեր 15,2012 16:09

Ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստների հարցը Եվրոպայի լիբերալ երիտասարդների ալյանսում նախօրեին հաստատվել է

Հայաստանում երիտասարդների հանդեպ քաղաքական հալածանքները դատապարտող ՀՀՇ երիտասարդական միության ներկայացրած բանաձեւը: Այսօր այս մասին ՀՀՇ գրասենյակում հրավիրված ասուլիսում ասաց ՀՀՇ երիտասարդական միության գործադիր խորհրդի անդամ Եվա Թովմասյանը: Ըստ նրա, Բուլղարիայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ համաժողովի եվրոպացի մասնակիցները զարմացել են, երբ ինքը պատմել է, թե ինչպես են Հայաստանում ոստիկանները վերաբերվում ընդդիմության երիտասարդներին. «Եվրոպացու համար աբսուրդ երեւույթ էր, երբ պատմեցի, թե ոստիկանը ասում է՝ ընդդիմություն է, եկեք սրան ռադ անենք: Բոլորը զարմացած էին այս պատմությունից, ու միաձայն քվեարկությամբ մեր բանաձեւն անցավ»:

Ըստ Ե. Թովմասյանի, այսուհետեւ Եվրոպայի լիբերալ երիտասարդական ընկերությունը իր բոլոր ռեսուրսներն օգտագործելու է Հայաստանին վերաբերող բանաձեւը հասցնելու եվրոպական տարբեր կառույցներ: Ինչպես նաեւ, ընկերությունը պարտավորվել է Հայաստանի իշխանությունների հետ ցանկացած շփման դեպքում շեշտադրել ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստ Տիգրան Առաքելյանի ազատ արձակման հարցը եւ ՀԱԿ մյուս 3 ակտիվիստների նկատմամբ քաղաքական հետապնդումները դադարեցնելու հարցը:

Ե. Թովմասյանն ասաց, որ բանաձեւի ընդունման մասին արդեն տեղեկացրել է Տիգրան Առաքելյանին. «Խնդրել եմ՝ նրան տեսակցության գնալու ժամանակ հայտնեն, որ պարտքս կատարել եմ իր նկատմամբ»:

Ասուլիսին ներկա քրեական հետապնդման մեջ գտնվող ՀԱԿ ակտիվիստ Սարգիս Գեւորգյանն էլ ասաց, որ համոզված է՝ այսպիսի բանաձեւերը ու միջազգային հանրության կողմից նման գնահատականները նպաստելու են Հայաստանում քաղբանտարկյալ հասկացության վերացմանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031