«Ես տեսնում եմ ՀԱԿ-ում խմորումներ: Ես տեսնում եմ տարբեր կարծիքներ, ինչու չէ՝ նաեւ տարբեր քվեարկություններ: Նույն խմբակցության ներկայացուցիչները տարբեր կերպ են քվեարկում: Ես գտնում եմ` դա նորմալ է, որովհետեւ ունենալ կարծիք եւ բազմակարծություն` դա միշտ բերում է առաջընթաց»,- այսօր Aravot.am-ի հետ զրույցում ՀԱԿ-ի մասին այսպիսի կարծիք հայտնեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՄԻԱԿ-ի քարտուղար Նաիրա Կարապետյանը:
Մեր հարցին` 2008-ից մինչ օրս, այս 4 տարիների ընթացքում, երբ Կոնգրեսից հեռացան առանցքային դեմքերը` Դավիթ Շահնազարյանը, Սմբատ Այվազյանը, Արամ Զ. Սարգսյանը, հետեւելով Կոնգրեսի գործունեությանը, ի՞նչ եք կարծում, Կոնգրեսը թուլացե՞լ է` Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Ես չգիտեմ, կարող է եւ չի թուլացել, կարող է այս խմորումների արդյունքում ՀԱԿ-ն ավելի ամրապնդվի եւ կատարվի, կներեք բառիս կոպտության համար` «առնետավազք» եւ մնա ուժեղ կորիզը: Ես ներսում չեմ, կողքից տեսնում եմ, որ այնտեղ ինչ-որ բան կատարվում է»:
Նաիրա Կարապետյանը ողջունում է Կոնգրեսի մասնակցությամբ Միասնական շտաբի ստեղծումը. «Տպավորություն չստեղծվի, որ եթե ես Հանրապետական ֆրակցիայի ներկայացուցիչն եմ, ՄԻԱԿ-ի քարտուղարն եմ, ուրեմն իմ համար կա 1 կարծիք, այդպես չէ»:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ