Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Քոքոբելյա՞նն է ստում, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանն է սխալ հասկացել. մեկնաբանում է ՀՀԿ-ականը

Հոկտեմբեր 15,2012 15:42

Այսօր Aravot.am-ը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ տպավորություն է ստացել «Ժառանգություն» – «Ազատ դեմոկրատներ» խմորումներից, որ Խաչատուր Քոքոբելյանը չի՞ ուզում ոչ մի կերպ մանդատից հրաժարվի, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանն է սխալ հասկացել: Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Ես անհամբեր սպասում եմ, թե Րաֆֆի Հովհաննիսյանի մանդատն ում կհասնի: Պաշտոնական հայտարարություններից հասկացա, որ միգուցե իրենք ինչ-որ բան չեն հասկացել, կնստեն, կխոսեն, կհասկանան: «Ժառանգությունն» էլ, «Ազատ դեմոկրատներն» էլ ԱԺ-ում բավականին ակտիվ են»:

Հիշեցնենք, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն էր տարածել, որ Խաչատուր Քոքոբելյանը չի պահել տղամարդու իր խոսքը, իսկ Քոքոբելյանը պատասխան հայտարարություն էր տարածել, որ դաշինք ստեղծել դեռ չի նշանակում մանդատների միանձնյա տնօրինում:

Նաիրա Կարապետյանի մեկնաբանությամբ` «Քաղաքական դաշտում տղամարդ եւ կին բաժանումները չեմ հասկանում կամ տղամարդկային, կամ ոչ տղամարդկային քայլերը: Ամեն մարդ իր խոսքին տեր պիտի կանգնի: Եթե քաղաքական գործիչը նախադասություն է արտասանում, ինքը այդ նախադասությանը պիտի տեր կանգնի` ամեն դեպքում: Իսկ թե ինչ սկզբունքների վրա է ի սկզբանե հիմնվել «Ազատ դեմոկրատների» եւ «Ժառանգության» դաշինքը, գիտեն նրանք: Շատ ցավում եմ, որ այսօր այդ խոսակցությունն այդ քաղաքական ուժի մեջ կա, որովհետեւ իրենց մոտ էլ կային շատ ուժեղ երիտասարդ ներկայացուցիչներ: Եթե իրենց մեջ էլ է այս պահին խմորումներ գնում` ես որպես մարդ, ուղղակի ցավում եմ: Միգուցե աթոռակռվի հետ է կապված դա, միգուցե նախագահական ընտրությունների, միգուցե այդ մի մանդատի, չեմ կարող տալ որեւէ գնահատական: Կարող է լինել շատ անձնական, իմ կուսակցությունը շատ ներկայացված լինի, քո կուսակցությունը քիչ ներկայացված լինի, այսպիսի խոսակցություն ու կարող է լինի ավելի նեղ անձնական` այս մանդատը թող հասնի այս մարդուն, այն մանդատը թող հասնի այն մարդուն: Իսկ դա արդեն թելադրանք է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031