Եվրոպական միության արտգործնախարարները երկուշաբթի օրը որոշում կայացրեցին նոր պատժամիջոցներ կիրառել Սիրիայի իշխող վարչախմբի նկատմամբ։ Այս որոշմամբ, մասնավորապես, արգելվել է 28 սիրիացի անհատների եւ երկու սիրիական ընկերությունների ներկայացուցիչների ճանապարհորդությունը ԵՄ տարածքով, ինչպես նաեւ սառեցվել են նրանց պատկանող պատկանող գույքն ու բանկային հաշվեհամարները։
Այսպիսով ԵՄ-ի «սեւ ցուցակում» են հայտնված սիրիացիների թիվն հասնում է 181-ի։ Պատժամիցոցներ են կիրառվել, ընդհանուր առմամբ, 54 սիրիական ընկերությունների նկատմամբ։
«Ազատություն» ռադիոկայան