Հայաստանի Հանրապետությունից Սիրիայի հայկական համայնքին հումանիտար օգնություն է տրամադրվում:Դեռևս անցած շաբաթ թուրքական ավիացիոն իշխանությունները AIR Armenia ավիաընկերությանը տեղեկացրել էին , որ եթե ավիաընկերությունը ցանկանում է իր օդանավն անցնի Թուրքիայի օդային տարածքով, պետք է վայրէջք կատարի Թուրքիայի Էրզրումի օդանավակայանում և իրականացվի բեռի վերազննում:
Ավիաընկերությունը տվել է իր համաձայնությունը և ի սկզբանե իր թռիչքային պլանում նախատեսած է եղել այդ օդանավակայնում վայրէջք կատարելը: Այս պահին օդանավը գտնվում է Էրզրումի օդանավակայնում ՝ ըստ համապատասխան թռիչքուղու և անցնում է բեռի վերազննում: Օդանավում են անձնակազմի ութ անդամներ և մեկ հոգի՝ բեռի ուղկեցող: