Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյան. «Ժառանգություն չեն թողել»

Հոկտեմբեր 15,2012 15:02

Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանն այսօր «Տեսակետ» ակումբում անդրադարձավ վերջին տարիներին խոհարարական արվեստում ունեցած հաջողություններին, կայացած միջոցառումներին:

Ըստ նրա՝ անցնող տարին շատ արդյունավետ էր, այն ամենամյա միջոցառումները, որ կազմակերպվեցին՝ Տոնածիսական ուտեստների ցուցահանդես-համտես, Տոլմայի փառատոն, Նավասարդ, Խորովածի փառատոն, Թոնրատոն, իրենք միայն սրանցով չէ, որ զբաղվել են. «Կրթության ազգային ինստիտուտի առաջարկով ներգրավվեցինք մի ծրագրի մեջ, ըստ որի՝ միջին մասնագիտական կրթական համակարգի համար մասնակցեցինք չափորոշիչների ձեւավորմանը, հետագայում նաեւ ուսումնական պլանի, ձեռնարկների մշակմանը մասնակցություն կունենանք: Մի ավելի կարեւոր իրադարձություն եւս եղավ, կարողացանք հիմքը դնել, բանահյուսության արդյունքում ունենալ մեր մշակույթի ոչ նյութական ժառանգության արժեքների մասունքների հավաքելու ծրագիր իրականացնել: Մեզ ավելի շատ ուրախացնում է այն, որ ազգային խոհանոցի նկատմամբ ուշադրությունը շատացել է ոչ միայն մեզ մոտ, այլեւ դրսում, զբոսաշրջիկների շրջանում»,- նշեց Մամուլյանը, հավելելով, որ իրենք դրսից համագործակցության շատ առաջարկություններ են ստացել: «Առաջարկ է եղել Ռուսաստանից, Կատարից, ի դեպ, այնտեղից մի բարձրաստիճան պաշտոնյա, որը արաբ էր, առաջարկում էր համագործակցել, իրենց խոհանոցը զարգացնելու համար: Բայց մեզ համար դրսի առաջարկներն այդքան էլ հետաքրքիր չեն, մեզ համար խնդիրը հետեւյալն է՝ հանրությանը ճանաչելի դարձնել իր իսկ ժառանգության մասին»,-ասաց Մամուլյանը, շարունակելով, որ մեր խոհանոցը պահպանված է գյուղերում՝ տատիկների շնորհիվ, իսկ, օրինակ, վրացիների մոտ հակառակ պատկերն է՝ այն, ինչ շրջանառվում է խոհարարների մոտ՝ տատիկները տեղյակ չեն: «Այնտեղ գրի է առնվել խոհարարների մտքի յուրաքանչյուր արգասիք, ֆիքսվել, որպես ազգային խոհանոցի տար, իսկ մենք թերացել ենք այս գործում, ունենալով մի շարք վաստակավոր խոհարարներ, որոնք, ցավոք, ժառանգություն չեն թողել»,-նշեց Մամուլյանը:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031