Լրահոս
Օրվա լրահոսը

Սեդրակ Մամուլյանի խոսքով՝ փող աշխատելու համար մեր արժեքները վաճառում ենք

Հոկտեմբեր 15,2012 14:46

PanArmenian Photo

«Այն, ինչ արվում է պետական մակարդակով՝ պահպանելու մեր ունեցածը, այստեղ թերացումներ կան, լուրջ վերաբերմունք չի ցուցաբերվում, դրա համար էլ մերը տարվում է՝ ուրիշի կողմից սեփականացվում»,- հայտարարեց Հայ խոհարարական ավանդույթների զարգացման եւ պահպանման հ/կ նախագահ Սեդրակ Մամուլյանը՝ անդրադառնալով օտարների կողմից հայկական ուտեստների սեփականաշնորհմանը:

«Բերեմ պարզ օրինակ. Երեւանում կա ռեստորանների ցանց, որտեղ մատուցվում են հայկական ուտեստներ, հնչում հայկական գուսանական երաժշտություն, մեջը հայկական կոլորիտ, բայց վրացական անվանումով: Հիմա հարց է առաջանում՝ վրացի՞ն է փախցնում մեզանից, թե՞ մենք ենք տալիս մերը: Փող աշխատելու համար վաճառում ենք մեր արժեքները, կամ՝ ուրիշի ազգային արժեքները լուսաբանում, տարածում, մերը անտեսելով»,-նշեց Մամուլյանը, վստահեցնելով, որ այս հարցում մեղավորությունը միայն մերն է:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031