«Դը Չայնա փոստ» թերթը գրում է, որ Բլուղարիայի ֆուտբոլի հավաքականի երկրպագուները մեղադրվում են ուրբաթ օրը Բուլղարիա -Դանիա խաղի ժամանակ Դանիայի պաշտպան Պատրիկ Մտիլիգայի հասցեին կապիկ վանկարկելու համար:
«Տհաճ է, որ մինչև հիմա նման երևույթներ գոյություն ունեն: Ինձ ասել են, որ ՖԻՖԱ-ի ներկայացուցիչները նկատի են առել այս դեպքն ու միջոցներ են ձեռնարկում», – Մտիլիգայի խոսքն է փոխանցում թերթը և հիշեցնում, որ մեկ ամիս առաջ Հայաստան Բուլղարիա խաղից հետո հայ ֆուտբոլիստները բողոքել էին, որ բուլղարացի երկրպագուներն իրենց հասցեին «ցիգաններ» են գոռացել:
Անցած տարի` Եվրո-2012 ընտրական փուլի շրջանակներում, անգլիացի սևամորթ ֆուտբոլիստների հասցեին երկրպագուների արած ռասիստական արտահայտությունների համար, Բուլղարիայի ֆուտբոլի ֆեդերացիան տուգանվել էր 40.000 եվրոյով: Գրում է թերթը:
Կարդացեք նաև
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ