Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանությունը շարունակում են մարդու իրավունքների թեմայով ֆիլմի ցուցադրությունը

Հոկտեմբեր 15,2012 14:33

ԵՄ պատվիրակությունն ու Գերմանիայի դեսպանությունը մեկնարկում են «Parada» ֆիլմի ցուցադրությունը: Ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 17-ին և 18-ին՝ ժամը 19:30-ին, Կոնգրես հյուրանոցի շքասրահում:

Ֆիլմը Հայաստանում մարդու իրավունքների վերաբերյալ հասարակության իրազեկմանն ուղղված ԵՄ գործողությունների մի մասն է և այն վերաբերվում է լեսբուհիների, գեյերի, երկսեռականների և փոխսեռականների (ԼԳԵՓ) նկատմամբ խտրականության բացառմանը: Հոկտեմբերի երկրորդ շաբաթվա ընթացքում ծրագրված ցուցադրությունները հետձգվեցին, երբ հասարակական ճնշումների հետևանքով, ցուցադրության համաձայնությունըտված վայրերը,  հրաժարվեցին ցուցադրել  ֆիլմը:

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Տրայան Հրիսթեան և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Ռաներ Մորելը նշեցին, որ «Parada» ֆիլմը հանդուրժողականության մասին է, և այն  նպատակ չունի  վիրավորել որևէ մեկին կամ  կարծիք պարտադրել: Հոկտեմբերի 9-ին կայացած մամլո-ասուլիսի ընթացքում դեսպանները հաստատեցին, որ ֆիլմը դիտել ցանկացողներին պետք է տրվի այդ հնարավորությունը, մինչդեռ նրանք, ովքեր դեմ են՝ ունեն իրենց կարծիքն արտահայտելու իրավունքը:

 

Ֆիլմի ցուցադրությունը մասն է կազմում այն միջոցառումների, որոնք Եվրամիությունն անցկացնում է  2012թ. Մարդու իրավունքների պաշտպանության օրվա շրջանակներում՝ հանդուրժողականության և ոչ խտրականվերաբերմունքի թեմայով: Այն կարևորում է քննարկումներ նախաձեռնելու և կանխակալությանն ու կարծրացած տեսակետներին դիմագրավելու արվեստի  առանձնահատուկ դերը:

 

«Parada» ֆիլմը սերբական դրամա է, որն արծարծում է Սերբիայում միասեռականների իրավունքների նուրբ խնդիրը: Ֆիլմի առանցքային թեման Բելգրադում միասեռականների շքերթ կազմակերպելու երկրորդ փորձն է այն բանից հետո, երբ առաջինը 2001թ. ավարտվել էր բռնությամբ: Ֆիլմը միջազգային ճանաչում ձեռք բերեց`  էկրան բարձրանալով 2011թ. հոկտեմբերին: Այն հաջողությամբ ցուցադրվել է 2012թ. «Բեռլինալե» կինոփառատոնում`  շահելով հանդիսատեսի մրցանակը լավագույն գեղարվեստական ֆիլմի համար:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031