Լրահոս
Օրվա լրահոսը

«Օգնիր եղբորդ» նախաձեռնության ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք չի կատարել

Հոկտեմբեր 15,2012 14:08

Թուրքական ԶԼՄ-ներն այսօր գրել են, որ Թուրքիայի իշխանությունները հոկտեմբերի 15-ի առավոտյան ստիպել են հայկական ինքնաթիռին վայրէջք կատարել Էրզրում քաղաքի օդանավակայանում:

Լուրը տարածվել է նաեւ մեր ԶԼՄ-ներում: Yerkir.am-ի հետ զրույցում «Օգնիր եղբորդ»նախաձեռնող խմբի անդամ Լիլիթ Գալստյանը հայտնեց, որ դա եղել է «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատվիրած ինքանթիռը, որի մեջ կա 14 տոննա պարենամթերք եւ դեղորայք:

Պարզվում է, սակայն, որ ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք չի կատարել, այն եղել է պլանային: «Բավականին երկարատեւ բանակցություններից հետո հաջոցվել է «Էյր Արմենիա» օդանավային ընկերության բեռնատար ինքիաթիռով ժամը11:15-ին իրականացնել Երեւան-էրզրում-Հալեպ չվերթ: Նախապես պայմանավորվածություն է եղել թուրքական կողմի հետ, որ թռիչքուղին հենց այդպես էլ պետք է անցնի:

Հասկանալի է, որ պատերազմական գոտի է ինքնաթիռը գնալու, ուստի թուրքական կողմը ցանկանում էր վստահ լինել, որ իր օդային գոտով ընդամենը հումանիտար բեռ է անցնում»,-հայտարարեց Գալստյանը:

Գալստյանը նշեց, որ «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 40 տոննա պարենամթերք եւ դեղորայք է հավաքել, օգնությունը շարունակակն բնույթ է կրելու:

«Երկիր»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել