Լրահոս
Օրվա լրահոսը

Վլադիմիր Գասպարյան. «Ծեծ, ջարդ ոստիկանությունում ես կատեգորիկ արգելում եմ»

Հոկտեմբեր 15,2012 13:48

Հոկտեմբերի 12-ին ՀՀ ոստիկանությունում տեղի ունեցավ օպերատիվ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանը: Մասնակցում էին ոստիկանության կոլեգիայի անդամներ, կենտրոնական ապարատի, գլխավոր վարչությունների, Երևան քաղաքի և մարզային վարչությունների, ոստիկանության բաժինների պետեր, այլ ստորաբաժանումների ու ծառայությունների ղեկավարներ:
Օրակարգում 2012 թվականի ինն ամիսների ընթացքում ոստիկանության մարմինների գործունեության արդյունքների ամփոփումն էր:
Ոստիկանության մայրաքաղաքի և մարզային ստորաբաժանումների ղեկավարները, ոստիկանության պետի հորդորով գերազանցապես անդրադարձան իրենց ծառայությունների աշխատանքում առկա թերություններին ու բացթողումներին, որոնք ոչ միայն ստվերում են ոստիկանության գործունեության մեջ նկատելի առաջընթացը, այլև խոչընդոտում համակարգի հանդեպ հասարակության հավատի ամրապնդմանը:
Կարևորելով անչափահասների մասնակցությամբ իրականացվող միջոցառումները` Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց կրթության և գիտության նախարարության հետ համատեղ մշակել ծրագիր` նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում նման միջոցառումներ կազմակերպելու նկատառումով:
Վլադիմիր Գասպարյանը ոստիկանության մարզային կառույցների ղեկավարների ուշադրությունը հրավիրեց հատկապես անասնագողության, ապօրինի անտառահատման, որսագողության դեպքերի արագ ու անվերապահ բացահայտմանը` վերստին կարևորելով գյուղացու ունեցվածքն ու ապրուստը ամեն կարգի ոտնձգություններից պաշտպանելու` ոստիկանության պարտականությունը:
Անդրադառնալով հանցագործությունները գրանցումից թաքցնելու արատավոր երևույթին, որը լիովին արմատախիլ չի արվել` Վլադիմիր Գասպարյանը շեշտեց նաև հասարակական հնչեղություն ունեցող, նախկինում կատարված հանցագործությունների, ինչպես և բնակարանային գողությունների բացահայտման գործում առկա թերությունները և այդ ուղղությամբ լուրջ արդյունքների հասնելու առումով կարևորեց տեղամասային տեսուչների ինստիտուտի որակական կատարելագործման անհրաժեշտությունը:
Դրական գնահատելով հանրությանը ծառայություններ մատուցող ստորաբաժանումների աշխատանքում արձանագրված տեղաշարժը` Վլադիմիր Գասպարյանը հանձնարարեց չբավարարվել ձեռք բերված արդյունքներով, շարունակել և անշրջելի դարձնել այդ գործընթացը:
Ոստիկանության պետը տեղեկացրեց նաև, որ ՊՊԾ հատուկ երևանյան գումարտակի օրինակով առաջիկայում ստորաբաժանում է ձևավորվելու Գյումրիում, ապա և` մյուս մարզային կենտրոններում, ինչը քաղաքացիներին ծառայություններ մատուցելու որակական նոր աստիճան է:
Օպերատիվ խորհրդակցության ավարտին հրապարակվեցին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի հրամանները մի շարք կադրային փոփոխությունների մասին:

ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031