Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ական պատգամավորը՝ տոնակատարության մասին. «Մեկը կարող է հավանել Վերա Բրեժնեւային, մյուսը՝ Հայկոյին»

Հոկտեմբեր 15,2012 13:32

Այսօր «Ազդակ» ակումբում հրավիրած ասուլիսում լրագրողները խնդրեցին ՀՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Կարապետյանին մեկնաբանել Էրեբունի-Երեւան երեկվա տոնակատարության ընթացքում կատարվածը: Հարցին՝ հաշվի առնելով փուչիկների դեպքը, երեկվա հրդեհը, լավ, չի՞ կարելի ավելի անվտանգ ինչ-որ միջոցառում կազմակերպել հրապարակում՝ նա պատասխանեց. «Երեկվա դեպքից որեւէ մարդ չի տուժել: Փուչիկների դեպքը բերել կապել այս դեպքին՝ ճիշտ չէ: Գլուխս եմ կախում այն երիտասարդների առաջ, ովքեր կարողացան  ուժ գտնել իրենց մեջ, ապաքինվել՝ փուչիկների դեպքից հետո: Տեխնիկական վրիպումներ շատ են լինում, ինչո՞ւ չեք նշում, որ Հայաստան-Իտալիա ֆուտբոլային խաղի ժամանակ 35 րոպե խաղը չէր մեկնաբանվում: Դա էլ էր տեխնիկական հարց: Տեխնիկական վրիպումներից սարքել քաղաքական հարց, գտնում են՝ անընդունելի է, մանավանդ, որ շատ արագ արձագանքեցին եւ խնդիրը լուծեցին»:

Անդրադառնալով բուն համերգային շոուին եւ Ռուսաստանից հրավիրված աստղերին, թե անճաշակություն չէ՞ր, որ նման մակարդակի երգիչների ելույթը կաթողիկոսի, վերնախավի առջեւ՝ Նաիրա Կարապետյանը պատասխանեց. «Ես երեկ փորձել եմ շրջել, ես տոն եմ զգացել, իմ հոգում իրոք տոն էր: Եզրափակիչ համերգը նույնպես հավանել եմ: Դուք ասում եք ծախսված գումարների մասին, քաղաքային բյուջեում կան առանձնացված տողեր՝ նման միջոցառումների համար: Մեկը կարող է հավանել Վերա Բրեժնեւային, մյուսը կարող է չհավանել: Մեկը կարող է ասել Հայկոն լավ երգիչ է, մյուսը կարող է չհավանել: Դա ճաշակի հարց է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031