Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Իվան Ռոդիչ. «Նորաձեւությունը մի լեզու է, որով մարդիկ արտահայտում են իրենց»

Հոկտեմբեր 15,2012 12:58

Սթրիթ-սթայլ լուսանկարիչ, մշակութային վերլուծաբան Իվան Ռոդիչը երեկվանից Հայաստանում է: Երկու օր նա շրջելու է Երեւանի փողոցներով եւ փնտրելու է նորաձեւ հագնված մարդկանց: Այսօր «Հենարան» ակումբում կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց, որ երկար ժամանակ է ցանկացել այստեղ գալ. «Շատ հայերի եմ ճանաչել: Ծանոթ եմ ձեր մշակույթին եւ սպասում եմ, թե ինչ կտեսնեմ այստեղ: Հայաստանում հագնվելու ոճը հետաքրքիր է, չնայած, որ տեսել եմ ընդամենը մի քանի տղամարդկանց` իրենց աշխատանքային հագուստներով: Կարծում եմ` երեկոյան ավելի շատ մարդ կտեսնեմ»:
Ռոդիչը նորաձեւության բոլոր ցուցադրություններին չի հետեւում: Ասում է, որ նորաձեւությունը իր համար մի լեզու է, որով մարդիկ արտահայտում են իրենց. «Շատ ձանձրալի է, որ մարդիկ փորձում են կրկնօրինակել հայտնի դեմքերի ոճը: Նորաձեւութոյւնը լեզվի պես մի բան է, բայց պետք չէ չափազանցնել նրա դերը»:
Սթրիթ Սթայլ լուսանկարիչը նկատել է, որ երիտասարդները փորձում են նման լինել մի խմբի, որին հոգով չեն համապատսխանում:
2006 թվականից նա սկսել է իր գործունեությունը սթրիթ-սթայլ բլոգինգի ասպարեզում: Այսօրվա վիճակով նրա բոլգը ունի ամսական 1 միլիոն այցելու: Իր խոսքով, նման հաջողությունը դժվար է բացատրել: Կարծում է, որ իրեն շատ է օգնել այն, որ իր բլոգային գործունեությունը սկսել է այն ժամանակ, երբ ոլորտը նոր էր սկսում զարգանալ:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031