Մոտ մի շաբաթ առաջ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը գրությամբ դիմել է Գետահովտի համայնքապետարան՝ խնդրելով Աղստեւ գետի Պաղ ջուր վտակի վրա «Մեգաէներջի» ՍՊԸ-ի կողմից կառուցվող «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի համար հողահատկացում կատարել:
Գետահովիտ համայնքի ավագանու անդամ Նորիկ Այդինյանը մեզ հայտնեց, որ թեեւ գրավոր չեն պատասխանել մարզպետի առաջարկին, սակայն իրենք դեմ են բնությանը մեծ վնաս պատճառած փոքր ՀԷԿ-ի շինարարությանը եւ հողահատկացում չեն կատարի:
Հոկտեմբերի 11-ին Երեւանում, բնապահպանության նախարարության շենքի առաջ Գետահովտի բնակիչները եւ բնապահպան ակտիվիստները բողոքի ակցիա էին կազմակերպել: Նրանք հանդիպում են ունեցել բնապահպանության նախարարի հետ: Նախարար Արամ Հարությունյանը կառուցապատողին առաջարկել էր դադարեցնել ՀԷԿ-ի շինարարությունը, հանձնարական էր տվել 10 օրյա ժամկետում ներկայացնել ՀԷԿ-ի հետ կապված եզրակացություն՝ գործում ներգրավելով բնապահպան ակտիվիստներին:
Կարդացեք նաև
Նշենք, որ սեպտեմբերի 14-ին «Խաչաղբյուր-2» փոքր ՀԷԿ-ի կառուցման շինթույլտվություն եւ հողահատկացում արվել էր հարեւան՝ Ենոքավան համայնքի կողմից: Երբ պարզվել է, որ շինարարությյան ազդակիր համանքը Գետահովիտն է, Ենոքավանի գյուղապետ Անդրանիկ Չիբուխչյանը չեղյալ է համարել այդ թույլտվությունները: Չնայած դրան, Գետահովտի տարածքում 10 հատ ծանր տեխնիկա է աշխատել, զգալի վնաս պատճառելով եզակի էկոհամակարգին:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ