Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆֆերնը իր տեսաբլոգում նոր գրառում է կատարել, որը վերաբերում է հայ կին ձեռներեցներին:
Գրառման մեջ մասնավորապես նման պնդումներ կան. «Գործարար կանանց, ինչպես եւ մյուս գործարարներին անհրաժեշտ է առողջ գործարար միջավայր: Նախ՝ անհրաժեշտ է մրցակցություն. մրցակցություն, որը թույլ կտա զարգացնել փոքր ու միջին բիզնեսը, որոնք աշխատատեղեր ստեղծելու շարժիչ ուժն են հանդիսանում: Երկրորդ՝ անհրաժեշտ է թափանցիկություն. հարկերի եւ մաքսային վճարումների թափանցիկություն ու կանխատեսելիություն: Եվ երրորդ՝ անհրաժեշտ է անկախ դատական համակարգ»:
Մանրամասները՝ տեսանյութում