Լրահոս
Օրվա լրահոսը

Չիթիրյանը 2 տարի շարունակ չի կարողանում հոր գերեզմանից հանել տալ այլ հանգուցյալին

Հոկտեմբեր 15,2012 11:49

Այս տարվա հունվարի 30-ին ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Հատկապես կարեւորագույն գործերով վարչությունը տեղեկացրեց Աշոտ Չիթիրյանին՝ հարուցված քրեական գործով հետապնդում չիրականացնելու եւ քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Աշոտ Չիթիրյանը դիմել էր Էրեբունու դատախազին, տարածքային ոստիկանություն, հայտնելով, որ 2010թ. հուլիսին այցելելով հոր՝ Հովհաննես Չիթիրյանի գերեզմանատուն, հայտնաբերել է այլ հանգուցյալի տապանաքար, հուշաքար, այսինքն, հայրական գերեզանատանը այլ հանգուցյալ է հուղարկավորվել:

2 տարի եւ ավելի Աշոտ Չիթիրյանը չի կարողանում հոր գերեզմանից հանել տալ այլ հանգուցյալին:

«Առավոտը» 2010թ.հոկտեմբերի 27-ին մասնակցեց անգամ գերեզմանատեղիի զննմանը, բացմանը, եւ մեր լուսանկարչական սարքն արձագրեց, որ Չիթիրյանենց գերեզմանատանը ամփոփված է մեկ այլ հանգուցյալ էլ:

Ոստիկանությունը փաստի առթիվ հարուցեց քրեական գործ, ոստիկանություն կանչվեցին «Արին Բերդ» գերեզմանատան աշխատակիցները, «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առեւտրային կազմակերպության տնօրենը:Սակայն որեւէ մեկը «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությունից պատասխանատվության չենթարկվեց, չպարզվեց, թե ինչպես է, որ 1991թ.օգոստոսին հուղարկավորվածի կողքին հայտնվում 2009-ից մեկ այլ հանգոցյալ եւ սա որակվեց հանցակազմի բացակայություն:

Աշոտ Չիթիրյանը դիմեց Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան,ուր մինչ օրս ընթաում է դատական քննություն:

Աշոտ Չիթիրյանը դատարանից պահանջում էր հանել տալ հոր գերեզմանատանը հանգուցյալին եւ գերեզմանը բերել նախկին տեսքին:

Այսօր տեղեկացանք, որ դատարանը (դատավոր Վ.Ասլանյան) վարույթ է ընդունել հակընդդեմ հայցադիմում: Պատասխանողը՝ այլ հանգուցյալի հարազատները պահանջում են, որպեսզի նշված գերեզմանատեղիի բարեկարգման ծախսերը՝ 1.860.000 ՀՀ դրամի չափով, այդ թվում՝ վերահուղարկավորման եւ դատական ծախսերը բռնագանձվեն Աշոտ Չիթիրյանից եւ «Բնակչության հատուկ սպասարկում» կազմակերպությունից:

Դատարանին հակընդդեմ հայցվորը տեղեկացնում է. «Հակընդդեմ հայցվորը գերեզմանատեղիի նկատմամբ բարեխիղճ տիրապետող է հանդիսանում, ու փաստացի կատարել է ծախսեր»:

Ռուզան ՄԻՆԱՍԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031