Ավտոարշավի «Ֆորս Ինդիա» թիմի սեփականատեր Վիջայ Մալյաի նկատմամբ Հնդկաստանի իշխանությունները հետախուզում են հայտարարել: Այս մասին տեղեկացնում է «Reuters» գործակալությունը:
Հայդարաբադ քաղաքի դատարանը նրան ձերբակալելու օրդերը ստորագրել է այն բանից հետո, երբ միլիարդատերը մի քանի անգամ չի ներկայացել դատական նիստերին: Վիջայ Մալյան, որ նաեւ «Kingfisher Airlines» ընկերության սեփականատերն է, մեղադրվում է ընկերության գործունեությունում ֆինանսական խարդախությունների մեջ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ