Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն պորտուգալական «A Bola TV»-ին տված հարցազրույցում կրկին հայտարարել է, թե Կրիշտիանու Ռոնալդուին համարում է «Ոսկե գնդակ 2012»-ի գլխավոր հավակնորդը:
«Հանցագործություն կլինի, եթե «Ոսկե գնդակը» Ռոնալդուն չստանա: Կրիշտիանու Ռոնալդու լինել ավելի դժվար է, քան Լիոնել Մեսսի: Լեոն լավագույնն է աշխարհում այն պատճառով, որ Կրիշտիանուն, պարզապես, այլ մոլորակից է», – պորտուգալացի մասնագետին մեջբերում է «Sport.ua»-ն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ