Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնության մինչև 56 կգ քաշայինների մրցապայքարում բոլոր գոտեմարտերը գերազանց անցկացրեց Գոռ Մայիլյանը և նվաճելով ոսկե մեդալ հռչակվեց Սամբոյի աշխարհի չեմպիոն:
Հավելենք, որ մեր մարզիկներն այս առաջնությում արժանացել են նաև 4 արծաթե և 2 բրոնզե մեդալի: Այսպիսով, Հայաստանի հավաքականը թիմային հաշվարկով զբաղեցրել է երրորդ հորիզոնակը` զիջելով միայն Ռուսաստանի և Վրաստանի հավաքականներին:
Հիշեցնենք, որ հայ սամբիստները երրորդ տեղն էին գրավել նաև 2012թ. սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում:
Հայաստանի հավաքականը հայրենիք կվերադառնա հոկտեմբերի 16-ին:
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա