Լրահոս
Օրվա լրահոսը

Բալասանյանը հապշտապ քանդում է Վարդան Ղուկասյանի առանձնասենյակը

Հոկտեմբեր 14,2012 19:48

Երեկվանից Գյումրու նորընտիր քաղաքապետ Սամվել Բալասանյանը սկսել է քանդուքարափ անել  նախորդ քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առանձնասենյակը: Նա  վերացրել է  պատերի գիպսե անկյունակները, բաց կանաչավուն ֆոնը, նաև հանել է գույքը:

Սամվել Բալասանյանի այս քայլը իրոք զարմացրել է գյումրեցիներին, քանի որ Վարդան Ղուկասյանի կաբինետը իդեալական վիճակում էր, մնում էր բանալիով բացել ու վայելել:  Գյումրու քաղաքապետարանի շենքը շահագործման  հանձնվեց ընդամենը 1 ու կես տարի առաջ, և ցանկացած առանձնասենյակում  եվրառեմոնտ է արված, վերանորոգման կարիք ընդհանրապես չկա:

Նշենք, որ  Վարդան Ղուկասյանին  որքան էլ քննադատեն իր էքսցենտրիկ բնավորության համար, այդուհանդերձ նա աչքի է ընկնում իր  եզակի ճաշակով, մաքրասիրությամբ, սիրում է ճոխություններ:  Նախկին քաղաքապետը փող չի խնայել իր կաբինետը ամենաշքեղը դարձնելու համար, այնտեղ տեղադրված սեղանն ու աթոռները արժեն մոտ  2800 դոլար, էլ չենք խոսում պահարաններից, որոնք ևս  չափազանց թանկարժեք են ու նրբաճաշակ:

Գյումրեցիները ենթադրում են, որ ներկայիս քաղաքապետին ոչ թե նեղել է Վարդան Ղուկասյանի ճաշակը, այլև նա «ժուչոկներ» է փնտրում  առանձնասենյակում, պատերի արանքում, այլապես նա այս քայլին չէր գնա, քանի  որ  եղանակային առումով վերանորոգման համար անհարմար ժամանակ է, չհաշված  որ   պարոն Բալասանյանը մեծ վնաս է հասցնում  առանց այն էլ պարտքերի մեջ  թաղված տեղական բյուջեին:

Նշենք նաև, որ Վարդան Ղուկասյանը և առհասարակ քաղաքապետարանի նախկին աշխատակիցները իրենց առանձնասենյակների ներքին հարդարումը կատարել էին սեփական գրպանի հաշվին: Այս մասին բազմիցս անդրադարձ է եղել մամուլում:

Ի՞նչն է ստիպում նորանշանակ քաղաքապետին վերանորոգել հին քաղաքապետի շքեղ վերանորոգված կաբինետը, մի ՞թե նա այնտեղ «ժուչոկ»  է փնտրում, այս հարցերի շուրջ մենք պարզաբանումներ խնդրեցինք  Գյումրու քաղաքապետարանի նորանշանակ մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանից: Նա փոխանցեց, որ քաղաքապետի աշխատասենյակը իրոք վերանորոգվում է, նպատակը մեկն է` նորանշանակ քաղաքապետի ճաշակին համապատասխանեցնելը, այնտեղ նախատեսվում է  կատարել որոշակի գունային փոփոխություններ: Ըստ Զոհրապ Եգանյանի,  որևէ այլ նպատակ չկա, և այս ամենը կատարվում է  պարոն Բալասանյանի  անձնական միջոցների հաշվին: Մամլո քարտուղարը չբացառեց, որ գույքի փոփոխություն  ևս կարող է  տեղի ունենալ:

Հավելենք, որ պարոն Բալասանյանը  առայժմ տեղավորվել և օգտվում է նորանշանակ փոխքաղաքապետ  Ռուբեն Սանոյանի  կաբինետից, որը  նախկինում պատկանում էր  կոմունիստ փոխքաղաքապետ Գագիկ Մանուկյանին :

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031