«Սովորում եմ բանասիրական ֆակուլտետում, բայց որոշել եմ մագիստրատուրան սովորել Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, որովհետև հասկացա, որ պասիվ կյանքը ինձ համար չէ, ես բնույթով շատ աշխույժ եմ, բացի այդ` ինձ դուր է գալիս լրագրողի գործը»,-ասում է 21-ամյա Լիանան:
Քչերը կարող են գիտագցել, որ սխալ ընտրությունը կարող է դառնալ ամուսնալուծությունների պատճառ։ «Ճիշտ է՝ շատ կուզենայի, որ ամուսինս բժիշկ լիներ, որովհետև ես ապագա բժշկուհի եմ, այդպես իրար ավելի լավ կհասկանայինք, բայց եթե նա լինի ոստիկան կամ իրավագետ, դա չի խանգարում լինել երջանիկ»,-ասում է 19-ամյա Նոնան: Սակայն ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի Ռեդֆորդի համալսարանի գիտնականները իրենց անցկացրած ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ մասնագիտությունն իր ազդեցությունն է թողնում ամուսնության մեջ :«Սթրեսածին» մասնագիտությունները, ինչպիսիք են՝ բուժքույրերի, մերսողների, ոստիկանների, դերասանների, էստրադային արտիստների, երգիչների, մատուցողների, բարմենների, ու պարուսույցների մասնագիտությունները, մի շարք ամուսնալուծությունների պատճառ են դարձել: Իսկ «ապահով» ամուսնություն է գրանցվել ակնաբույժների, օրթոպեդների, ինժեներների ու հոգևորականների շրջանում: Մասնագետները նաև պարզել են, որ ամուսնալուծությունները շատ են ցածր աշխատավարձ ստացող անձանց շրջանում։
Նազենի Բաղդասարյան