Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վարչապետի ֆեյսբուքյան էջից մինչև «ֆեյք» օգտատերեր. Շաբաթվա համացանցը

Հոկտեմբեր 14,2012 16:01

Հասմիկ Համբարձումյանը նկատել է, որ վարչապետի ֆեսբուքյան էջից «հեռացվում են» քաղաքացիների գրառումները. էջը միայն վարչապետին գովելու համար է. «Չեմ հասկանում` ի՞նչ սկզբունքով են աշխատեցնում վարչապետի ֆեյսբուքյան էջը. երեկվանից սոցիալական հրատապ լուծումներ պահանջող խնդիրների մասին նյութեր ենք տեղադրում իր էջին, վայրկենական հեռացնում են: Վախենում եք՞, ինչից՞ եք վախում, եթե էդքան արդար եք աշխատում, ինչի՞ եք վախում…թե՞ էջը ստեղծվել է միայն վարչապետի ինքնագովեստը տեղադրելու, իր անձնական կյանքը ներկայացնելու համար…», – գրել է նա:

Frunz Fol Poghosyan-ն էլ ներկայացրել է, թե ֆեյսբուքում քանի «ֆեյք» էջ կա հունիս ամսվա տվյալներով, գրել է. «Հունիս ամսվա տվյալներով՝ Facebook սոցցանցում առկա է 995 մլն օգտատեր։ Սակայն օգտատերերի շուրջ 4,5%-ն արդեն իսկ մի քանի անգամ է գրանցված սոցցանցում, մինչդեռ Facebook-ում արգելվում է երկուսից ավելի օգտահաշիվ ունենալ: 2012թ. մարտի հաշվետվության մեջ նշված էր, որ կեղծ օգտահաշիվների (fake profile) առկայությունը չի գերազանցում 6%-ը: Այս տարվա դրությամբ Facebook-ի օգտատերերի թիվն աճել է 29%-ով»:

Facebook-ի ներկայացուցիչները The Next Web-ի հետ զրույցում հաստատել են, որ սոցցանցը ավտոմատ կերպով սքանավորում է անձնական հաղորդագրություններն արտաքին հղումի առկայության դեպքում, հաղորդում է Vesti.ru-ն: Պաշտոնական վարկածի համաձայն՝ դա արվում է like-երի հաշվարկի համար այլ կայքերում:

Արմեն Առաքելականը տեղեկացրել է, որ Google-ը լավ նորություն ունի այն ալարկոտների համար, ովքեր զլանում են իրենց մայրենի լեզվի տառերով գրել և միշտ լատինատառ տրանսլիտով են գրում։ «Այսուհետև Gmail-ում կգործի ծառայություն, որ կոնվերտացիա կանի՝ տրանսլիտը դարձնելով օրինակ ռուսերեն։ Այնուամենայնիվ, ուրախանալ պետք չէ, որովհետև հայերենի մասով դեռ նման բարեփոխում չկա։ Հուսանք, որ Գուգլում, մերզ էլ չեն մոռանա, թե չէ մի տեսակ նյարդայնացնում են լատինատառ e-mail-ները»,- գրել է նա։

Տիգրանուհի Թասլակյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031