Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Ես քեզ, դու` ուրիշին». Ֆիլմի «սցենարը» կիրագործվի մեր հասարակությունում

Հոկտեմբեր 14,2012 15:27

 «Pay it forward»    («Ես քեզ, դու` ուրիշին»  ) ֆիլմը  հուզեց ներկաներից շատերին: Երեկ` հոկտեմբերի 13-ին, ՆՓԱԿ-ում 2000 թվականին նկարահանված ամերիկյան ֆիլմի դիտումն էր: Գեղեցիկ ֆիլմ դիտելու նախաձեռնությունը միայն հաճելի ժամանակ անցկացնելու նպատակ չուներ. ավարտից հետո ազդարարվեց` «Ես քեզ, դու` ուրիշին»   գաղափարն այլեւս մեր հասարակությունում է:

Բարեգործական նախաձեռնության համահիմնադիրներից Լուսինե Վայաչյանը այժմ Եվրոպայում է` բուժման նպատակով: Նախաձեռնության մտահղացումը ծնվել է, երբ նրա դուստրը ֆեյսբուքահայությանը ուղղած կոչով խնդրել է օգնել եւ ֆինանսական միջոցներ տրամադրել մոր բուժման համար: Նախաձեռնությունն ակնկալվում է ստեղծել համապատասխան կայք, ցանց, եւ դրա միջոցով շրջանառության մեջ դնել տեղեկություններ մարդկային կյանքին սպառնացող ծանր հիվանդություններ ունեցող անձանց մասին, ովքեր ֆինանսական միջոցների ու դոնորների առկայության դեպքում ենթակա են բուժման:

Նախաձեռնության համահիմնադիրներից Արմեն (Արմոս) Մարտիրոսյանը բացատրեց, թե
ինչպես է գործելու նախաձեռնությունը. հիվանդություն ունեցող անձինք կամ նրանց հարազատները կդիմեն նախաձեռնությանը` ներկայացնելով իրենց հիվանդության նախապատմությունը, նախաձեռնողները, իրենց հերթին, կդիմեն համապատասխան բուժհաստատություններ` հիվանդի առողջական վիճակի մասին ստույգ տեղեկություն ստանալու համար: Հիվանդի մասին պատրաստված նյութը՝ տեսանյութով ու համապատասխան նկարով հրապարակվելու է ցանցում և տարածվելու է համացանցում: Նախաձռենության համահիմնադիր Լուսինե Սաղումյանն էլ հավաստիացրեց, որ ամբողջ գործընթացի հետ կապված ցանկացած քայլ լինելու է հրապարակային եւ թափանցիկ, հույս հայտնեց, որ ֆիլմում իրագործված գաղափարը կիրականանա նաեւ մեզ մոտ. յուրաքանչյուր անձ, ով օգնություն կստանա, նախաձեռնության շրջանակներում, ի պատասխան դրա`կփորձի օգնել երեք այլ մարդու, այդ երեքից յուրաքանչյուրն էլ իրենց հերթին կփորձեն օգնել երեք այլ` օգնության կարիք զգացող մարդկանց, այդպես շղթան շարունակվելու է:

Նախաձեռնությունն արդեն իր մեկնարկն ապրել է, ծրագրի իրականացմանն աջակցում են  «Sprin Group» փիար ընկերությունը եւ X-tech-ը, կամավորների կարիք բարեգործական շարժումը միշտ  էլ կզգա: Գաղափարի իրագործմանը լծված մարդիկ չեն ցանկանում կասկածել` «Ես քեզ, դու` ուրիշին» «սցենարը» կգործի նաեւ մեր հասարակությունում:

 

Հ. գ. Ֆիլմի ավարտից հետո տեղի ունեցավ հանգանակություն` նեյրոլեյկոզով  հիվանդ 6-ամյա Նարեկ Մարտիրոսյանի բուժմանն օգնելու նպատակով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031