Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում ընթացող Սամբոյի պատանիների, աղջիկների և երիտասարդների աշխարհի 2012թ. առաջնությունում ևս մեկ արծաթե մեդալ նվաճեց 52 կգ քաշային կարգում գոտեմարտող Գրիգոր Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ բրոնզե մեդալների էին արժանացել Մինաս Մադոյանը /75կգ/, Լենդրուշ Զատիկյանը /48 կգ/, արծաթե` Ռոզա Խաչատրյանը /52 կգ/, Ջիվան Ղազարյանը /48կգ/ և Հովհաննես Ալեքսանյանը /60կգ/:
Այսպիսով, Հայաստանի հավաքականի հաշվեկշռում կա 4 արծաթե, 2 բրոնզե մեդալ: Եվս չորս հայ սամբիստ մրցագորգ կմտնի հոկտեմբերի 14-ին:
Կարդացեք նաև
Հայաստանի սամբոյի ֆեդերացիա