Լրահոս
Օրվա լրահոսը

«Ծեծուջարդ եղել է, ես պատմել եմ ոստիկաններին»

Հոկտեմբեր 14,2012 12:34

Գյումրիում տեղի ունեցած ծեծկռտուքի 3-րդ օրը միայն ՀՀ ոստիկանությունը  պաշտոնական հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, թե դեպքից 2 օր անց ինչ-որ անհայտ անձ  ՀՀ ոստիկանություն է զանգահարել եւ տեղյակ է պահել ծեծկռտուքի մասին:

«Ձեռնարկվում են միջոցառումներ անհայտ անձանց ինքնությունները պարզելու և նրանց ու Արթուր Ա.-ին հայտնաբերելու ուղղությամբ: Կատարվում է հետաքննություն»,-նշվում է ՀՀ ոստիկանության տարածած հայտարարությունում:

Տեղի ունեցածի առնչությամբ մինչեւ այս պահը Շիրակի մարզային ոստիկանության քննչական բաժնում քրեական գործ հարուցված չէ: ՀՀ ոստիկանության հայտարարությունում ասվում է, որ դեպքի մասին ահազանգ ստացվել է այսօր անհայտ քաղաքացուց, այնինչ պարզվում է, որ ոստիկանները նշված թաղամասերում աշխատել են 3 օր շարունակ: Գյումրու Շիրակացի փողոցի բնակիչ Աշոցք Սահակյանը galatv.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ երեկ ոստիկանները իրեն` թաղի մի խումբ բնակիչների հետ, տարել են հարցաքննության: «Միլիցեք եկան, գնացինք, կհարցնեին`ի՞նչ է եղել, ո՞վ ո՞ւմ է ծեծել, ես էլ ասեցի`տունը չեմ եղել, բայց լսել եմ, իմացել եմ, որ 7 հոգով ծեծել են Արթուրին»,-  մեզ պատմեց Աշոցք Սահակյանը: Մեր տեղեկություններով` ոստիկանները հանդիպել են նաեւ ծեծված Արթուրի ընտանիքի անդամների`կնոջ եւ աղջիկների հետ, ովքեր հրաժարվել են ոստիկանությունում ցուցմունք տալուց: Ըստ galatv.am -ի աղբյուրների` ոստիկանները Արթուրի բնակարան գնացել են հենց դեպքի օրը՝ երեկոյան: Նշանակում է, ՀՀ իրավապահ մարմինները ծեծված անձանց թաղամասի բնակիչներին հարցաքննության տարել են երեկ, առաջին օրը, այնինչ նրանք դեպքի վերաբերյալ ահազանգ հենց նոր են ստացել, այսօր` դեպքից 2 օր անց ինչ-որ քաղաքացուց, ընդ որում` այդ քաղաքացին նշում է ծեծվողներից միայն մեկի`Արթուրի անունը, իսկ Ռուբենի մասին ՀՀ ոստիկանության պաշտոնական հայտարարությունում չի հիշատակվում առհասարակ: ՇՄ քննչականի պետ Արմեն Երիցյանից փորձեցինք ճշտել, թե ինչ քաղաքացիների են հարցաքննել Շիրակացի փողոցից: Ա. Երիցյանը հավաստեց դարձյալ, որ քրեական գործ չկա հարուցված ՇՄ քննչական բաժնում, ապա ասաց, որ միջադեպի մասին ինքը առհասարակ որեէ տեղեկություն չունի, չգիտի: Իսկ հարցին, թե այդ դեպքում ի՞նչ հարցաքննություններ են եղել, Ա. Երիցյանը չպատասխանեց`հորդորելով ճշտել ոստիկանությունից: Նշենք, որ երեկ`հոկտեմբերի 12-ին, ՇՄ քննչական բաժնի պետի տեղակալ Մուրադյանը չժխտեց, որ տեղի ունեցածի առթիվ մարդկանց են հարցաքննել, բայց մանրամասներ չասաց`հայտարարելով, որ կխախտվի նախաքննության գաղտնիությունը: Հետաքրքիր է`ի՞նչ նախաքննություն կարող է լինել, եթե Մուրադյանի ղեկավար ՇՄ քննչական բաժնի պետ Արմեն Երիցյանը հայտարարում է, որ քրեական գործ չկա հարուցված:

 

Քրիստինա Մկրտչյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031