Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Խնձորով կարկանդակ` շվեդական բաղադրատոմսով

Հոկտեմբեր 13,2012 23:16

Խնձորով այս թխվածքի բաղադրատոմսը ինձ տրամադրել են Շվեդիայում: Այնտեղ բնակվող մի հայուհի տանտիկին մեզ հյուրասիրեց այս չափազանց համեղ թխվածքից եւ ասաց, որ սա շվեդուհիների սիրած բաղադրատոմսերից է: Եվ արդեն վեց տարի` այս թխվածքը դարձել է նաեւ իմ ընտանիքի եւ հյուրերի նախընտրածներից մեկը:

Եվ այսպես, մեզ անհրաժեշտ է.

5 մեծ խնձոր

3 ձու

200 գրամ շաքարավազ

3 ճաշի գդալ յուղ կամ կրակի վրա հալեցրած 150գրամ կարագ

2 բաժակ ալյուր

3/4 բաժակ կաթ

1 գդալ սոդա

1-ական պտղուց դարչին եւ վանիլ:

Պատրաստման եղանակը

Խնձորը կեղեւահանել, կտրատել խոշոր կամայական կտորներով: Վրան դարչին ցանել եւ մեկ-երկու գդալ շաքարավազ, թողնել մի կողմ:

 

 

 

 

 

 

 

 

 

 

Խմորի համար միքսերով հարել ձուն, մնացած շաքարավազը, յուղը: Երբ ճերմակ եւ հարթ զանգված դառնա, ավելացնել սոդան, վանիլը եւ ալյուրը, շարունակել խառնել: Երբ կդառնա պինդ խմոր, քիչ-քիչ ավելացնել կաթը եւ շարունակել խառնել: Արդյունքում պետք է դառնա բավականին թույլ, բիսկվիթային խմորի նման զանգված:

 

 

 

 

Խմորի 3/4 մասը լցնել ջեռոցի թավայի մեջ, վրան լցնել խնձորը, ապա մնացած խմորով ծածկել:Այս ամենի վրա տարածել նշի թերթիկներ: Քանի որ Երեւանում գրեթե անհնար է գտնել նշի թերթիկներ, իսկ դրանք տանը պատրաստելը բավականին աշխատատար է (հարկավոր է եռման ջրի մեջ թողնել նուշը մինչեւ փափկի, ապա կեղեւահանել, որից հետո հնարավոր կլինի մանր կտրատել նուշը` երկայնքով), ապա կարելի է նշի թերթիկների պահը կամ բաց թողնել, կամ փոխարինել, ասենք, կոտրած ընույզով:

Դնել  160 աստիճան ջերմաստիճանով տաքացրած ջեռոցը` գրեթե մեկ ժամ: Ընթացքում հետեւել խմորին, գուցե կարիք լինի ավելի վաղ հանել: Հարկավոր է սուր փայտիկով ստուգել խմորի պատրաստվածության աստիճանը, եթե փայտիկը չոր դուրս գա խմորի միջից, ուրեմն` թխվածքը պատրաստ է:

Այս թխվածքը շատ համեղ է ինչպես փոքր ինչ տաք վիճակում` մի գդալ պաղպաղակի հետ, այնպես էլ` սառած վիճակով:

Բարի ախորժակ:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (4)

Պատասխանել

  1. Lara says:

    Պատրաստեցի և շատ հավանեցի,ուղղակի հրաշք թխվածք է: Շատ շնորհակալություն բաղադրատոմսի համար

  2. Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

    Անուշ լինի: Շնորհակալ եմ արձագանքի համար: 🙂

  3. Սուսաննա says:

    Շնորհակալություն,շատ համեղ է: Պատրաստել եմ ընկույզով: Եթե կարող եք օգնեք:Որտեղից Երևանում կարող եմ գնել նշի թերթիկներ?

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2012/10/13/308846/

    © 1998 – 2015 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Անուշ լինի, հարգելի Սուսաննա: Ես էլ եմ շնորհակալ արձագանքի համար: Ցավոք, վաղուց Երեւանի խանութներում չեմ գտնում նշի թերթիկներ, այդ իսկ պատճառով արտասահմանից եմ բերում կամ ընկերներիս եմ խնդրում բերեն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031