Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«Ձեր վզին դեռ Եվրասիական միություն չեն փաթաթում»

Հոկտեմբեր 13,2012 20:52

Բելգիայում բնակվող բելառուս Էլենա Շուբան հետխորհրդային տարածքի երկրների եվրաինտեգրացիայի ակտիվ կողմնակից է։ Նա Երեւանում է՝ ԵՄ երկրների հետ անցագրային ռեժիմի դյուրացման անհրաժեշտության վերաբերյալ իր պատկերացումները հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ներկայացնելու նպատակով։

Էլենան նշում է, որ իր հայրենի Բելառուսում ոչ պակաս, քան Հայաստանում, արդիական է հիմնականում՝ դեպի Ռուսաստան մարդկանց զանգվածային արտահոսքի խնդիրը։

«Ռուսաստանում ապրելու եւ աշխատելու համար բելառուսցիներից որեւէ փաստաթուղթ չեն պահանջում։ Եվ մարդիկ առանց խոչընդոտի գնում են լավ կյանքի հետեւից, եւ դա հասկանալի է», – «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նա։
Բելառուսը նախկին Խորհրդային Միության տարածքում առաջատար տնտեսություններից է։ Ինչու՞ են այդ դեպքում արտագաղթում մարդիկ։
Էլենա Շուբայի խոսքերով, որպեսզի մարդիկ ցանկանան մնալ եւ աշխատել հայրենիքում, բարեկեցությունից բացի անհրաժեշտ է նաեւ ժողովրդավարական հասարակություն։ «Իսկ առանց Ռուսաստանի ժողովրդավարացման՝ Բելառուսի ժողովրդավարացումը հնարավոր չէ», – ասում է նա։

Եվրոպայի վերջին բռնապետության համարում ունեցող Բելառուսն այժմ Ռուսաստանի հետ միասնական առեւտրային եւ մաքսային տարածքում է, Ուկրաինայի եւ Ղազախստանի հետ միասին միացել է պուտինյան Ռուսաստանի նախաձեռնած Եվրասիական միությանը։ Այս ամենը մտահոգում է Էլենային։ Նա նույնիսկ մի քիչ նախանձում է հայաստանցիներին։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031