Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ի՞նչ էր անում նախկին նախարարը դատախազությունում

Հոկտեմբեր 13,2012 20:40

Քաղաքաշինության նախկին նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանը երեկ երեկոյան այցելել է Գլխավոր դատախազության շենք եւ բավական ժամանակ գտնվել այնտեղ։ «Ա1+»-ի հավաստի աղբյուրի փոխանցմամբ՝ Վարդանյանին հրավիրել էին Գլխավոր դատախազություն՝ քաղաքաշինության բնագավառում վերջերս հայտնաբերված չարաշահումների վերաբերյալ պարզաբանումներ տալու։

Գլխավոր դատախազության մամուլի խոսնակ Սոնա Տռուզյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ Վարդանյանը որեւէ քրեական գործի շրջանակներում դատախազություն չի հրավիրվել։ Միեւնույն ժամանակ, նա չհերքեց, որ Վարդան Վարդանյանը կարող էր նշված ժամանակահատվածում դատախազության շենքում լինել։

Մեր դիտարկմանը, թե նույն շենքում է գտնվում Հատուկ քննչական ծառայությունը, գուցե Վարդան Վարդանյանը հրավիրվել էր ՀՔԾ, Սոնա Տռուզյանը պատասխանեց՝ «օրվա մեջ հարյուր մարդ է գալիս-գնում, ես բոլոր այցելուների մասին տեղեկատվությանը չեմ կարող տիրապետել»։

Մանրամասները կարդացեք այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031