Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Rosbalt. «Ակտյուբինսկի հայազգի բնակիչը լուցկու հատիկներով հայկական տաճար է կառուցել»

Հոկտեմբեր 13,2012 19:44

Ղազախստանի Ակտյուբինսկ քաղաքի 27-ամյա բնակիչ Բագրատ Գրիգորյանը լուցկու հատիկներով տաճարներ է կառուցում: Օրերս նա վերջացրել է մի հայկական տաճարի կրկնօրինակի կառույցը, որի վրա ծախսել է 500 հազար լուցկու հատիկ, 25 հազար լիտր սոսինձ, 10 լիտր լաք և մեկ տարվա աշխատանք: Գրում է « Թենգրի նյուզ» պարբերականը:

Գրիգորյանն կառուցել է նաև «Նուր Գասիր» մզկիթի կրկնօրինակը, որը նվիրել է պետական շրջանային թանգարանին: Այդ գործը նա ավարտել է երեք ամսում` ծախսելով 25 հազար լուցկի, 2 լիտր սոսինձ և 3 լիտր լաք: «Եթե գնահատենք այս գործի վրա ծախսած գումարն, այն կլինի մոտ 130 հազար տենգե (863 դոլար)», – ասել է Բագրատ Գիգորյանը:

Բագրատն այս գործով սկսել է զբաղվել մեկ տարի առաջ: Նա նաև զբաղվում է սիրողական բռնցքամարտով:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

 

 

 


Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031