Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Սիրահարվածների հույզերը

Հոկտեմբեր 13,2012 17:36

«Սիրահարվածները նման են լուսնոտների: Նրանք տեսնում են ոչ միայն աչքերով, այլև ամբողջ մարմնով»,-ասում է հայտնի խոսքը։ Սիրահարության դեպքում մարդիկ դառնում են ավելի բարի և զրուցասեր․ պատճառը օրգանիզմում սերոտոնինի շատացումն է։ Նրանք սկսում են զգալ « աշխահարհի հանդեպ սեր», իսկ Էնդորֆինների և էնդոզիպինների բարձր մակարդակը սիրահարվածության ժամանակ առաջացնում է հանգստության և ապահովության  զգացում` ցանկալի և համակրելի մարդու կողքին»,-գրում է doctors.am-ը։Առաջանում է նաև խենթություններ անելու ցանկություն։ Իսկ սեռական հասունացման սկզբում դեռահասների շրջանում ի հայտ են գալիս յուրատեսակ հրապուրանքներ հակառակ սեռի անձանց նկատմամբ, որոնք կարելի բնորոշել որպես պլատոնական սիրահարություն, երբ իդեալականացնում ես քո սիրահարության օբյեկտին։ Ոմանք դա ռնում են ավելի ուշադիր, իսկ ոմանք նույնիսկ թերություններն են դիտում՝ որպես առավելություններ․ «Հիմա սիրահարված եմ, բծախնդիր չեմ, բայց ամեն ինչին ուշադրություն եմ դարձնում՝ հագուկապին, խոսելաոճին, շրջապատին, «դուխո՞վ» է, թե ոչ, ինչպիսի՞ է նրա ընտանիքը, բայց ամենից շատ հետևում եմ՝ ինձ նայելիս աչքերը փայլում են թե չէ»,-ասում է 18-ամյա Սոնան։ Իսկ 17-ամյա Կարինեն պատմում է․ «Գիտեմ ինքը մի քիչ «չար» է, բայց շատ եմ հավանում իրեն, ինձ դուր չի գալիս, որ ամբողջ օրը կռիվների մեջ ա, բայց եթե ինքն էլ նույնը զգա, ինչ ես, ես ամեն ինչ կհանդուժեմ, գիտեմ, որ կփոխվի, ժամանակ է պետք» ։ Իսկ ահա 21-ամյա Նարեկը պատմում է․ «Մի անգամ եմ սիրահարված եղել, բայց հիասթափվել եմ, որովհետև նա սկսել էր կարճ հագնվել և վուլգար տեսք ունենալ։ Իմ համար շատ կարևոր է, որ աղջիկը Սիրահարներվածները կարող են ուշադրությյուն դարձնել մի շարք մանրուքների, օրինակ աղջիկները՝ տղայի կոշիկների մաքրությանը, «սափրված երեսին», ձայնի խռպոտությանը, իսկ տղաները՝ աղջկա եղունգներին, սանրվածքին, նրա ընկերուհիների պահվածքին և այլն։

Սիրահարվածների համար շատ կարևոր է, որ իրենց զգացմունքը փոխադարձ լինի։ Նրանք ուշադրության կարիք են զգում և կարող են ընկճվել, երբ շրջապատի մարդիկ սկսեն ծաղրել իրենց սիրահարության օբյեկտին։ «Պետք է հաշվի առնել, որ միայն հետագայում` սեռական հասունացման ավարտից հետո, երևան են գալիս սեռական յուրատեսակ հույզերը, աշխուժությունը, ձևավորվում է հասուն սեռական հրապուրանքը, որի հիման վրա ձևավորվում է իսկական սերը»,-հաղորդում է կայքը։

Նազենի Բաղդասարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031