Լրահոս
Օրվա լրահոսը

Ավիավթարից ողջ մնացած մարդիկ սովից չմահանալու համար կերել են իրենց մեռած ընկերների մարմինները

Հոկտեմբեր 13,2012 17:24

1972 թվականի հոկտեմբերի 13-ին Ուրուգվայի զինուժի համար 571 չվերթի համար նախատեսված FH-227 ինքնաթիռի վթարից հետո ինքնաթիռի անձնակազմի մեկ քառորդը մահանում է ինքնաթիռի անկումի կամ ժայռին բախվելու հետևանքով: Ողջ մնացած 29 մարդուց ևս 8-ը մահանում են ձնահյուսից, որը ծածկեց նրանց ժամանակավոր կացարանը՝ ինքնաթիռը: Սովից ուժասպառ լինելով և ռադիոյով լսելով, որ ինքնաթիռը գտնելու բոլոր փորձերը ավարտվում են, նրանք սկսեցին ուտել մեռած ընկերների սառած մարմինները: Փրկարարները իմացան փրկվածների մասին միայն 72 օր հետո, երբ երկու ողջ մնացածները՝ Նանդո Պարադոն և Ռոբերտո Կանեսան, 20 օրում կտրեցին-անցան լեռները և հանդիպեցին մի չիլիացի ֆերմերի, որը նրանց ուտելիք տվեց և հայտնեց իշխանություններին մնացած ուղևորների մասին:
Կատարված դեպքը հայտի է դարձել շնորհիվ դրա վրա հիմնված մի շարք պատվածքների և ֆիլմերի։

Մալազիայի 40-ամյա բնակչուհի Ջուլիա Աբդուլլահին ամեն օր լոգարանում է անցկացրել մոտ 5 ժամ։ Կնոջ մոտ արտասովոր հիվանդությունը ի հայտ է եկել դեռևս 20 առաջ, երբ նա աշխատում էր լաբորատորիայում և հաճախ էր առնչվում արյան, մեզի և կղանքի նմուշների հետ։ Արդյունքում նա արդեն 3 տարի շարունակ օրական 300 անգամ օճառով լվանում է ձեռքերն ու 25 անգամ գլուխը։

Որպես օրինական սպորտաձեւ` բռնցքամարտը գրանցվել է միայն 1900 թվականին:

Միկրոֆոնը ստեղծվել է 1877 թվականի մարտի 4-ին ամերիկացի գյուտարար Էմիլ Բեռլիների կողմից:

Երկիր մոլորակի մթնոլորտի թթվածնի շուրջ 20%-ը արտադրում են ամազոնյան խոնավ անտառները:

Անդրանիկ Ջալալյան

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031