Պետական Համազգային թատրոնը հաշվի առնելով սիրիահայերի ներկա վիճակը, 21-րդ թատերաշրջանի (2012-2013թթ.) ընթացքում բոլոր սիրիահայերի համար մուտքը Համազգային թատրոն սահմանում է անվճար:
Ազգությամբ հայ յուրաքանչյուր Սիրիայի քաղաքացի, ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ, կարող է ստանալ ներկայացման անվճար տոմս:
Համազգային թատրոնի խումբը նաեւ իր ֆինանսական ներդրումն է բերում
«Օգնիր եղբորդ» ծրագրին եւ կոչ անում բոլոր թատրոններին եւ մշակութային խմբերին իրենց ֆինանսական անհրաժեշտ ներդրումը բերել այս ծրագրին:
Կարդացեք նաև
Համազգային պետական թատրոն